Գերմանիան և Դանիան Ուկրաինային են մատակարարել Leopard տանկերի նոր խմբաքանակ
Գերմանիան Դանիայի հետ համատեղ ծրագրի շրջանակներում Ուկրաինային է փոխանցել Leopard 1A5 տեսակի 8 տանկ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարությունը։
Ըստ կառավարական կայքի՝ հաշվի առնելով նոր մատակարարումները՝ Բեռլինն ու Կոպենհագենն արդեն Ուկրաինայի Զինված ուժերի տրամադրության տակ են դրել այդ տիպի 58 տանկ։
Հուլիսի 25-ին Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Նիդերլանդները և Դանիան մինչև ամառվա վերջ 14 Leopard 2 տանկ կմատակարարեն Ուկրաինայի զինված ուժերին։