211652_close_icon

Շիրակի մարզպետարանի թիմը մասնակցել է հրաձգության ընտրական մրցաշարին

views-count1020 դիտում article-date 15:32 22-01-2023
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին մասնակցելու նպատակով՝ Շիրակի մարզպետարանի թիմի ձևավորման համար,  հունվարի 20֊ին Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի հրաձգարանում կազմակերպվել է ընտրական մրցաշար։ Ընտրական մրցաշարին մասնակցել է մարզպետարանի 24 աշխատակից։ 

Մրցույթի զինատեսակ օդամղիչ հրացանով յուրաքանչյուր մասնակից կատարել է 8 ընդհանուր կրակոց, որից 5 լավագույնը՝ հաշվարկային։ Մրցումների արդյունքներով համալրված մարզպետարանի թիմը՝ 3 տղամարդ և 3 կին, հունվարի 27-ին Երևանում կմասնակցի մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլին։

Նմանատիպ նյութեր