Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստությունն ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարին
ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարին ընդառաջ՝ Հայաստանի Մ-19 հավաքականը սեպտեմբերի 16-19-ը մարզական հավաք կանցկացի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Գոռ Մատինյան – ԲԿՄԱ-2
Հայկ Խաչատրյան – «Արարատ-Արմենիա»
Միհրան Հովհաննիսյան – «Գանձասար»
Պաշտպաններ
Պողոս Կրմզյան – «Սոչի-2» (Ռուսաստան)
Սերգեյ Մուրադյան – «Զենիթ» (Ռուսաստան)
Արման Մարկոսյան – «Ֆիորենտինա» (Իտալիա)
Արմեն Սարգսյան – ԲԿՄԱ-2
Մհեր Քանքանյան – ԲԿՄԱ-2
Իշխան Դարբինյան – ԲԿՄԱ-2
Գևորգ Գրիգորյան – «Ուրարտու-2»
Էրիկ Պապիկյան – «Փյունիկ-2»
Կիսապաշտպաններ
Գաբրիել Պապյան – «Կոլդինգ» (Դանիա)
Արթուր Իսրայելյան – «Ուրարտու-2»
Համլետ Սարգսյան – «Ուրարտու-2»
Կարեն Դավթյան – «Ուրարտու-2»
Վաչե Հակոբյան – ԲԿՄԱ-2
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ-2
Վարդան Թովմասյան – ԲԿՄԱ-2
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Հայկ Թաթոսյան – «Փյունիկ-2»
Հարձակվողներ
Ալեքսանդր Մկրտչյան – «Կուբան» (Ռուսաստան)
Միսակ Հակոբյան – ԲԿՄԱ
Արայիկ Էլոյան – ԲԿՄԱ-2
Գերմանիայում կայանալիք ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարին Հայաստանի Մ-19 հավաքականի հանդիպումները կկայանան հետյալ ժամանակացույցով․
21.09.2022 – Գերմանիա – Հայաստան (GWG մարզադաշտ, Գիֆհորն)
24․09․2022 – Սլովակիա – Հայաստան («Վոլֆսբուրգ» մարզադաշտ, Վոլֆսբուրգ)
27․09․2022 – Հայաստան – Բելառուս (GWG մարզադաշտ, Գիֆհորն)