1617 դիտում
12:54 20-01-2023
Հրդեհի հետեւանքով զոհված Հայկ Կիրակոսյանը սեպտեմբերյան ռազմական գործողությունների մասնակից էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է շարքային զինծառայող Հայկ Կիրակոսյանը։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց նրա հարազատներից՝ Մելինե Կիրակոսյանը։
19–ամյա Հայկը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր։ Նա ընտանիքի ավագ զավակն էր, քույր ու եղբայր ունի։ Հունվարի 24–ին կլրանար նրա ծառայության մեկ տարին։
Հայկը մասնակցել էր սեպտեմբերյան ռազմական գործողություններին։
Հայկի աճյունը դեռ չի փոխանցվել ծնողներին, նրանք պետք է ԴՆԹ հետազոտություն անեն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 19-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող շինություններից մեկում։
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էին հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, ովքեր զինծառայողների ու քաղաքացիների հետ մի քանի ժամ պայքարել էին կրակի տարածման դեմ։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։
Տեղում էին նաև մարզի դատախազության ներկայացուցիչները։
Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ հրդեհի հետևանքով կա մոտ 15 զոհ, և մի քանի վիրավորներ։
Թե ինչն էր եղել հրդեհի պատճառը՝ պարզվում էր։
Տեղում էին նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչեր, գլխավոր շտաբից, ռազմական ոստիկանությունից։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները և Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչներն ու փորձաքրեագետները։
Իրավապահները պարզում էին մահացածների և վիրավորների ինքնությունը։
Հայտնի էր դարձաել ողբերգական հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների ինքնությունը․
Մանուկյան Արամ Արսենի
Ներսիսյան Վոլոդյա Մհերի
Մարտիրոսյան Գոռ Դավիթի
Ասրյան Ռոստոմ Արտակի
Ղամբարյան Մուշեղ Վահագնի
Ղարիբյան Տարոն Սեդրակի
Աբաջյան Պավլիկ Վարդունի
Սարգսյան Դավիթ Նորայրի
Գրիգորյան Հրաչյա Կարենի
Ավագյան Նարեկ Ռոբերտի
Բարսեղյան Գագիկ Արմանի
Դումիկյան Միշա Կարենի
Կիրակոսյան Հայկ Գաբրիելի
Կևորկով Սերգեյ Կարենի
Դավթյան Համլետ Սպարտակի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1991 դիտում
19:03 19-01-2023
Վաղը կլրանար հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Միշա Դումիկյանի ծառայության մեկ տարին. News.am
Այս բաժնից
874 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
625 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1072 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին