2028 դիտում
18:35 19-01-2023
2-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանը Հայաստանի ազգային հերոս է
2-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանը Հայաստանի ազգային հերոս է։ 44–օրյա պատերազմում «Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության եւ արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Պողոսյանը պարգեւատրվել է Հայրենիքի շքանշանով:
Գարեգին Պողոսյանը 41 տարեկան է։ Նա ծնվել եւ մեծացել է Ջավախքի Խավեթ գյուղում, ապա 1999 թվականին ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, իսկ 4 տարի անց գերազանցությամբ ավարտել է այն։ Պողոսյանը մասնագիտությամբ հրետանավոր է։ 2018 թվականին նա նշանակվել է զորամասի հրամանատար։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նմանատիպ նյութեր
1410 դիտում
17:30 19-01-2023
ՀՀ նախագահի հրամանագրով Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
6075 դիտում
19:00 16-09-2021
Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ
1541 դիտում
23:42 01-02-2023
Լևոն Կասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ
Այս բաժնից
3634 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում