211652_close_icon
views-count594 դիտում article-date 16:00 19-01-2023

Գարեգին Բ-ն ցավակցել է հրդեհի հետևանքով զոհված զինվորների ընտանիքներին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է այսօր զոհված զինծառայողների ընտանիքներին։

«Խոր ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և 3 վիրավորների մասին։

Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունն ու զորակցությունը նրանց վշտացյալ սրտերին։

Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Բարեգութ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների։ Թող Բարերար Աստված շուտափույթ ապաքինում պարգևի վիրավոր զինծառայողներին։

Հայցում ենք, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Աջով խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ զերծ պահելով մեր ժողովրդին նման ողբերգություններից»։

Նմանատիպ նյութեր