211652_close_icon
views-count549 դիտում article-date 12:33 19-01-2023

Տնտեսական արդիականացման ծրագրի ներքո 2022-ին կնքվել է 901 գործարք՝ 56 մլրդ դրամի. Քերոբյան

Տնտեսական արդիականացման ծրագրի ներքո 2022 թվականին կնքվել է 901 գործարք՝ ընդհանուր ավելի քան 56 միլիարդ դրամ գումարի։ Միայն դեկտեմբեր ամսին կնքվել է 223 պայմանագիր՝ ավելի քան 11 միլիարդ գումարի։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի Ֆեյսբուքի էջում:

«Այս ծրագրում Կառավարությունը սուբսիդավորում է մի շարք ոլորտների ընկերությունների ձեռք բերած սարքավորումների վարկերի և լիզինգների տոկոսային ծախսերի զգալի մասը։

Վստահորեն կարելի է ասել, որ այս ծրագրի արդյունքում մենք էականորեն արագացնում ենք աշխատանքի արտադրողականության աճը, որը մեր ընկերությունների մրցունակության գլխավոր գրավականն է»,- նշված է գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր