211652_close_icon
views-count27302 դիտում article-date 16:02 18-01-2023

Երևանի Փափազյան փողոցում գործող «Նոր Զովք» սուպերմարկտի պատճառով խցանումները քիչ էին, հիմա էլ աղբամաներն են դարձել պատուհաս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների ղեկավարները վերջին տարիներին աշխատանքներ են տանում մայրաքաղաքում աղբահանությունը ժամանակին ու պատշաճ իրականացնելու ուղղությամբ, գաղտնիք չէ, սակայն կան տնտեսվարողներ, ովքեր առաջնորդվում են «ինձնից հետո ջրհեղեղ» սկզբունքով։

Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում գործում է «Նոր Զովք» սուպերմարկետը, որտեղ շատ հաճախ տեղի են ունենում խցանումներ, քանի որ խանութից օգտվող շատ քաղաքացիներ մեքենաները կայանում են փողոցի երթևեկելի մասում, ու մտնում «Նոր Զովք» գնումների։

Իսկ «Նոր Զովք»-ի դիմաց քաղաքապետարանը տեղադրել է նաև աղբամաններ, որտեղ ոչ միայն «Նոր Զովք»-ի աշխատակիցներն են խանութի աղբը լցնում, այլ նաև հարեվանությամբ գործող մի քանի խանութների աշխատակիցներ ու բնակելի շենքերի բնակիչներ։

Այսօր հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպիսի իրավիճակ է տիրում Փափազյան փողոցում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի առջի հատվածում։

Աղբամաները լցված էին աղբով։ 

Երևանում կան մի քանի սուպերմարկետներ, որոնց տնօրինությունը իրենց տարածքներում առանձին տեղ են հատկացրել ու կուտակված աղբը տեսակավորելուց հետո հեռացնում են։ Մինչդեռ՝ «Նոր Զովք»-ում պատկերն այլ է։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր