211652_close_icon
views-count1888 դիտում article-date 21:54 15-07-2026

Երևանի քաղաքապետարանի քթի տակ փլուզված դիտահորը իսկական պատուհաս է դարձել վարորդների համար. խցանումները չեն վերանում, իսկ ավտոմեքենաները հայտնվում են փոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ Երևանում կան փողոցներ, որտեղ փոսերը, այդ թվում՝ մարդաբոյ, և դիտահորերը պատուհաս են դարձել վարորդների ու հետիոտների համար, ակնհայտ է։

Ամբողջությամբ վնասված, ամեն պահի հիմնովին փլուզման եզրին կանգնած՝ Երևանի քաղաքապետարանի քթի տակ գտնվող դիտահորը պատուհաս է դարձել արդեն մի քանի օր է ոչ միայն վարորդների ու հետիոտների համար այլ նաև զբոսաշրջիկներին անգամ չես զարմացնի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 15-ին, Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Արգիշտի փողոց, Հաղթանակի կամուրջ տանող ճանապարհին դիտահորը մի քանի օր է վարորդների համար դարձել է «Ֆորտ Բոյար» ներս մտնելու ճանապարհ։

Զարմանալի է, որ Երևանի քաղաքապետարանից մի քանի հարյուր մետր հեռու գտնվող այդ տարածքում ոչինչ չեն ձեռնարկում խոտանը վերացնելու համար, իսկ այն պետք է օր առաջ վերանորոգվի, ինչի շնորհիվ նաև խցանումների հարցը կլուծվի։

Իսկ որքան էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարի, որ քաղաքային իշխանությունները պայքարում են խցանումների դեմ, լավ կլինի, որ հենց իր նստավայրի հարևանությամբ առաջացած խցանման աղբյուրի դեմն առնեն։

Եթե ցերեկային ժամերին հատուկենտ են ավտոմեքենաները հայտնվում այդ դիտահորում, ապա մութն ընկնելուն պես ավելանում է ավտոմեքենաների թիվը։ Երբեմն էլ վարորդները, շրջանցելով փոսը, դառնում են ավտովթարի մասնակից։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր