211652_close_icon
views-count534 դիտում article-date 15:21 18-01-2023

Հայաստանը և Էստոնիան ստորագրել են նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության հուշագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարած պատվիրակության կազմում հունվարի 15-17-ը աշխատանքային այցով եղել է Էստոնիայի Հանրապետությունում։ Տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը։

Այցի շրջանակում նախարար Խաչատրյանը հունվարի 17-ին Տալլինում հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քրիստիան Յարվանի հետ, քննարկել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում գործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Էստոնիայի Հանրապետության տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարարության միջև նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Նմանատիպ նյութեր