846 դիտում
10:03 18-01-2023
Լաչինի միջանցքը բացելու կոչով է հանդես եկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը
«Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է երեսուն օր շարունակ Լաչինի միջանցքը փակ լինելու փաստով, ինչը դարձել է Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և այլ պարագաների խիստ պակասի պատճառ»: Այս հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Քարփենթերն այս կազմակերպության Մշտական խորհրդի հատուկ նիստում: Հիշեցնենք, որ նիստը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ: Նիստին մասնակցում է նաև ՀՀ-ի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Գրում է «Ամերիկայի ձայնը»։
«Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ կերպով վերականգնել անխափան տարանցումը` պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները, որոնք հստակ կերպով ներառում են երաշխիքներ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժի համար երկու ուղղություններով»,- ասել է նա ու ավելացել, որ Լաչինի փակ լինելու հանգամանքը կարող է ծանր մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար»:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին կարևոր օգնություն ցուցաբերելու համար: «Կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել այս տարածքում ապրող բնակչության իրավունքները, անվտանգությունը և բարեկեցությունը: ԵԱՀԿ-ի բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից»,- ասել է նա:
«Ես նաև ակնկալում եմ բովանդակալից քննարկում Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարությամբ Լեհաստանի նախագահի կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ: ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտներ լավ հնարավորություններ ունեն աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման վրա և խարսխված մեր արժեքներով, սկզբունքներով և պարտավորություններով: Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել: Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ լուծելու իրենց վեճերը։ Համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն՝ հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։ Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետաքննել ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Քարփենթերն իր հայտարարությունը եզրափակել է հետեւյալ խոսքերով. «Միացյալ Նահանգները ակնկալում է աշխատել Հյուսիսային Մակեդոնիայի և ԵԱՀԿ-ի հետ՝ բարելավելու անվտանգությունն այս տարածաշրջանի բոլոր մարդկանց համար: Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմանի, բազմակողմ գործընկերների միջոցով, ինչպիսին է Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, այս հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման հասնելու համար»:

Նմանատիպ նյութեր
1584 դիտում
22:38 23-12-2022
Ժամանակն է վերջացնել այս ամենը. ԱՀ պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
496 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1102 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN