Ժամանակն է վերջացնել այս ամենը. ԱՀ պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին
«Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար»,- գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նաև նշել է, որ ժամանակն է վերջացնել այս ամենը․
«Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»։