Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդունել է Գերմանիայի պաշտպանության նախարար 57-ամյա Քրիստինա Լամբրեխտի հրաժարականը և շուտով այս պաշտոնում նոր թեկնածու կներկայացնի։ Այս մասին հայտնում է DW-ն։
Նշվում է, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կքննարկի Շոլցի ներկայացրած Գերմանիայի ՊՆ ղեկավարի թեկնածությունները, իսկ մինչ այդ Լամբրեխտը ժամանակավորապես կկատարի Գերմանիայի պաշտպանության նախարարի պարտականությունները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լամբրեխտը հրաժարականի դիմում է ներկայացրել Քրիստոնյա ժողովրդավարկան կուսակցության կողմից իր նկատմամբ կոշտ քննադատությունների պատճառով։ Լամբրեխտը շնորհակալություն է հայտնել բոլորին, ում հետ աշխատել է Գերմանիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: