Հունգարիայի Պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունգարիայի Պաշտպանության նախարար Չաբա Գանդեն հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո, որի ժամանակ քննարկվել է երկիր հասնող մեծ քանակության ներգաղթյալների խնդիրը:
Վարչապետն ընդունել է հրաժարականի դիմումը եւ պաշտոնում առաջադրել Սպորտի նախկին նախարարի թեկնածությունը:
Նշենք, որ Հունգարիա է ժամանել արդեն 200 հազար ներգաղթյալ: Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր սահմանին տեղակայել հատուկ ջոկատայինների, որպեսզի ներգաղթյալները չհատեն այն: