Հրաժարական է տվել Իսրայելի պաշտպանության նախարարը
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը վարչապետ Բենյամին Նեթանյահուին տեղեկացրել է, որ հրաժարական տալիս իր պաշտոնին, հաղորդում է rosbalt.ru-ն:
«Այսօր առավոտյան ես հայտնել եմ վարչապետին, որ վերջին գործողությունների հետ կապված և վստահության բացակայության պայմաններում հեռանում եմ կառավարությունից և Կնեսետից և որոշ ժամանակով հեռանում եմ նաև քաղաքականությունից»,-փոխանցում է կայքը՝ հղում անելով սոցցանցերում Յաալոնի տարածած հաղորդագրություններին:
Ինչպես հայտնի է, Նեթանյահուն ընթացիկ շաբաթում խոստացել էր, որ պաշտպանության նախարարի պորտֆելը հանձնելու է խորհրդարանական, ռուսալեզու Ավիգդոր Լիբերմանին, եթե վերջինիս ղեկավարած «Մեր տունը Իսրայելն է» կուսակցությունը միանա իշխող կոալիցիային: