Թալիբների կողմից ռազմաբազայի վրա հարձակումից հետո Աֆղանստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Աբդալլահ Խան Հաբիբիի և բանակի շտաբի ղեկավար Քադամ Շահ Շահիմի՝ պաշտոնից հեռանալու մասին։ Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը։
Գործակալությունը նշում է, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումը կապված է Մազարի-Շարիֆ քաղաքում տեղակայված ռազմաբազայի վրա «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից իրականացված զինված հարձակման հետ, ինչի հետևանքով զոհվել է 140 մարդ։
Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 21-ին, երբ մի խումբ ահաբեկիչներ Աֆղանստանի զինված ուժերի հագուստով և մահապարտի գոտիներով մտել էին ռազմաբազայի տարածք և գործի դրել պայթուցիկ սարքերը։