Այսօր ստեղծվել են 1-2 այլ ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի ֆորմատը. Ալեն Սիմոնյան
Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ եղավ Մինսկի խմբի հետ. այսօր մի իրավիճակ է, երբ ստեղծվել է, կարելի է ասել, մեկ-երկու այլ ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի ֆորմատը: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ և Ֆրանսիան բազմիցս հայտարարել են, որ իրենք պատրաստ են և կգնան շարունակական համագործակցության և ՌԴ կողմից նույնպես եղել է հայտարարություն առ այն, որ իրենք պատրաստ են քննարկել այդ ֆորմատի գոյության և այդ ֆորմատի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցերը։ Բայց եկեք ֆիքսենք, որ այսօր մենք ունենք նաեւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ, նաև Մոսկվայի նախաձեռնությամբ մեկ-երկու ֆորմատներ, որոնք զբաղվում են նույն խնդրով և որոնք պակաս կարևոր չեն։
Կարծում եմ, որ Մինսկի խմբի հարցը մշտապես պահելով օրակարգում, պետք է նաև որևէ ձևով չնվազեցնենք մնացած բոլոր ֆորմատները, որոնք գոյություն ունեն, նաև այն ֆորմատը որը ձևավորվեց Պրահայում Էմանեուել Մակրոնի նախաձեռնությամբ»,- ասաց նա: