1117 դիտում
14:18 28-02-2023
Մի քիչ ավել եմ համարում Մոսկվայից ջղաձգումները, երբ որևէ այլ կողմ փորձում է դրական բան անել. Ալեն Սիմոնյան
Իհարկե, Ռուսաստանը դեր ունի հայ-ադրբեջանկան բանակցություններում, չի կարող չունենալ, որովհետեւ այնուամենայնիվ ռուս խաղաղապահներն են այնտեղ կանգնած: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին զարգացումները տեղի են ունենում ԵՄ նախաձեռնությամբ, այլ ոչ Ռուսաստանի: Գրում է NEWS.am-ը։
«Միաժամանակ մի քիչ ավել եմ համարում Մոսկվայի ջղաձգումներն ու նյարդային արձագանքները, որոնք տեղի են ունենում, երբ որեւէ այլ կողմ փորձում է որեւէ դրական բան անել: Ես դրանք շատ ավելի էմոցիոնալ եմ համարում, քան քաղաքական մեծ կառույցի կողմից պետք է լինի: Պետք է մի քիչ ավելի հանգիստ, զսպված լինեն, պետք է հասկանան իրավիճակը, հասկանան, որ Հայաստանն իր շահերն ունի, իր անվտանգության խնդիրն ունի, որը պետք է ապահովի ի հեճուկս աշխարհաքաղաքական որեւէ ելեւէջի կամ որեւէ մեկի ցանկության կամ խանդի»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նաեւ հավելեց. «Ռուսները միշտ ասում են, որ եթե ուրիշները կարող են հարցը լուծել, մենք միայն կողմ կլինենք, բայց հարցն այն է, որ այդ հարցը պետք է լուծեն իրենք: Պետք է լուծած լինեին: Իրենք էին մեր տարածքային ամբողջականության, անվտանգության ապահովողը, այստեղ է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, մեր պայմանագրերը այս իրավիճակին էին միտված: Բա դուք ո՞ւր եք, ինչի չեք ավելի ակտիվ մասնակցում: Եթե չեք կարողանում, պետք է դրա մասին բարձրաձայն ասել, միգուցե միասին նստել եւ ելքեր գտնել: Բայց տեսնում ենք այն, ինչ տեղի է ունենում»:

Նմանատիպ նյութեր
1021 դիտում
23:27 28-03-2024
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն Սիմոնյան
657 դիտում
14:42 13-01-2023
Այսօր ստեղծվել են 1-2 այլ ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի ֆորմատը. Ալեն Սիմոնյան
Այս բաժնից
634 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
946 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան