211652_close_icon
views-count13146 դիտում article-date 13:49 13-01-2023

Արտակարգ դեպք Երևանում․ Ներքին Շենգավիթի տներից մեկի պատին ամրացված գազի հաշվիչն ամբողջությամբ այրվել է․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ պատճառը՝ գազաբաշխիչ համակարգը էլեկտական հոսանքի համար հողանցման միջոց օգտագործելն է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 3-րդ փողոցի տներից մեկի գազի հաշվիչը այրվում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Շենգավիթի տարածքն սպասարկող գազի վթարավերականգնողական ծառայության աշխատակիցները։

Պարզվել է, որ նշված փողոցի թիվ 1 տան արտաքին պատին ամրացված գազի հաշվիչում է առաջացել կրակը, որն ամբողջությամբ այրվել է։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արամո Մարգարյանն ու Կարեն Գալստյանը։

Տեղում ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ հրդեհի պատճառը եղել է բնակչի կողմից գազաբաշխիչ համակարգը էլեկտրական հոսանքի համար որպես հողանցման միջոց օգտագործելը։ Եվ այդ ամենը արված է բնակչի տան սեփականության տարածքում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր