1004 դիտում
06:31 05-06-2020
«Պահանջում ենք կազմակերպել ազգային-քաղաքացիական երկխոսություն». Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
Գործող իշխանությունն ակնհայտորեն ի զորու չէ իր ուժերով հաղթահարելու համավարակի ահագնացող աճման հետևանքով անշեղորեն խորացող համակարգային ճգնաժամը:
Նա գահավիժող արագությամբ կորցնում է իր հեղինակությունը՝ զուգահեռաբար կորցնելով նաև իրավիճակը վերահսկելու կարողությունը:
Սթափվելու և արդյունավետ քայլեր ձեռնարկելու փոխարեն իշխանությունն ամեն կերպով ձգտում է խուսափել պատասխանատվությունից, ինչի նպատակով այն լղոզում է կամ ուղղակի բարդում է ժողովրդի վրա:
Բազմիցս հայտարարել ենք, որ ներկայիս իրավիճակում միակ լուծումը կարող է լինել հասարակական-քաղաքական և մասնագիտական ներուժի համազգային ներառականության վրա հիմնված հակաճգնաժամային անցումային կառավարումը:
Միայն այդպես հնարավոր կլինի ձևավորել ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ մասնագիտական որակ, սոցիալական կապիտալ և իշխանության աներկբա հեղինակություն:
Ազգային-ժողովրդավարական բևեռը, հաշվի առնելով ազգի և պետականության առջև ծառացող գոյութենական մարտահրավերները և պատրաստ լինելով ստանձնելու քաղաքական պատասխանատվության իր բաժինը, գործող իշխանությունից պահանջում է առողջ ուժերին և գործիչներին համախմբելու և ներառելու նպատակով կազմակերպել ազգային-քաղաքացիական լայն երկխոսություն:
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
Նմանատիպ նյութեր
1028 դիտում
17:09 17-07-2022
Ապստամբությունը բնական իրավունք է․ Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը
904 դիտում
23:43 11-01-2023
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները դարձյալ կշրջափակեն Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազան
1288 դիտում
14:01 11-05-2024
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամները հանդիպում են ունեցել Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ
Այս բաժնից
361 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
505 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
871 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ