Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման նախորդ տարվա ծրագիրը չեղարկվել է. նախարարի պարզաբանումը
Սևանա լճի ափամերձ տարածքների անտառտնկարկների մաքրման նախատեսված ծրագիրը նախորդ տարի չի իրականացվել: ՀՀ բնապահպանության նախարարության իրականացված հետազոտությունների նախնական արդյունքներով որոշակի համընկնումներ են հայտնաբերվել նախկինում արված և պլանավորված աշխատանքների հետ: «[url=https://armenpress.am/arm/news/978163.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Սևանի ափամերձ տարածքների անտառտնկարկների մաքրման ծրագիրը չի իրականացվել, քանի որ մեր կողմից իրականացված հետազոտությունների նախնական արդյունքներով որոշակի համընկնումներ են հայտնաբերվել նախկինում արված և պլանավորված աշխատանքների հետ: Այդ պատճառով ստորագրված պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ չեղարկվել է: Եվ նոր տեխնոլոգիաներով՝ տիեզերական պատկերներով և դրոններով վերհանվել են իրական մաքրման ենթակա տարածքները,այդ աշխատանքներն արդեն ավարտվել են»,-ասաց նախարարն ու վստահեցրեց, որ համապատասխան բարձրությունից ունեն տարածքների մաքրման հստակ նկարագիրը:
Նախորդ տարի ՀՀ բնապահպանության նախարարության բյուջեն կազմել է 5 մլրդ դրամի, որից 1.7 մլրդ դրամը Գերմանական զարգացման բանկից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերն են: Շատ ծրագրեր իրականացվել են հենց դրամաշնորհային միջոցներով: