211652_close_icon
views-count1188 դիտում article-date 17:28 07-01-2023

Դիդյե Դեշամը մինչև 2026 թվականը կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Դիդյե Դեշամը Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորում է 2012 թվականից։ Հավաքականի ղեկին Դեշամն անցկացրել է 139 խաղ, որոնցից 89-ում թիմը հաղթել է,  28-ում՝ ոչ ոքի խաղացել, 22-ում՝ պարտվել։ Նրա գլխավորությամբ Ֆրանսիայի հավաքականը խփել է 279, բաց թողել՝ 119 գոլ։

Ֆրանսիայի հավաքականը Դեշամի գլխավորությամբ հաղթել է 2018 թվականի աշխարհի առաջնությունում, 2021 թվականին թիմը նրա ղեկավարությամբ նվաճեց Ազգերի լիգայի գավաթը։ 2022 թվականի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը  հասել է եզրափակիչ, որտեղ միայն 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Արգենտինայի հավաքականին։

Նմանատիպ նյութեր