Դեշամը չի բացառել, որ Ռիբերին կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը չի բացառել, որ Ֆրանկ Ռիբերին ապագայում կրկին կարող է պաշտպանել ազգային թիմի գույները:
«Նա ապաքինվել է վնասվածքից և կրկին ժպտում է: Ամռանը Ֆրանկը որոշեց հեռանալ հավաքականից, և դա ես կարող եմ հասկանալ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ազգային թիմի մարզաշապիկը կրելու իրավունք ունի, և Ռիբերին դա արել է երկար տարիների ընթացքում: Ես հիմա նրա վերադառնալու հարցը չեմ բարձրացնում, սակայն տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա ամիսների ընթացքում»,- ասել է Դեշամը: