211652_close_icon
views-count593 դիտում article-date 21:18 06-01-2023

Հովհաննես Հարությունյան․ «Վարչապետի ամանորյա ուղերձից տպավորություն ստացա, որ դա արցախցուն վերջնականապես հրաժեշտ տալու ուղերձ էր, այլ ոչ թե աջակցության». aravot.am

Aravot.am-ը գրում է. ««Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը «Հայելի» ակումբում իր խոսքն սկսեց Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը շնորհավորելով եւ խոստացավ փորձել օրվա խորհրդի համապատասխան բառապաշար օգտագործել։

«Այո, արդեն 26 օր Արցախը շրջափակման մեջ է ու, ինչպես տեսնում ենք, սառույցը տեղից չի շարժվում։ Ես դեռ շրջափակման առաջին երկու օրերին ասում էի, որ այս շրջափակումը չի տեւելու մի քանի օր, որ պետք չէ հավատալ շրջանառվող այն թեզերին, թե մի քանի օրից ճանապարհը բացվելու է։ Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ու դա փաստելը ցավալի է։

Շատերը մեր վերլուծաբաններից, քաղաքական, հանրային գործիչներից շեշտադրում են անում ու թիրախավորում են այն խնդիրը, որ արդեն 26 օր պարենային ապրանքների դեֆիցիտ է առաջանում։ Սրանք կենցաղային խնդիրների վրա շեշտադրումներ են։ Բայց ես կրկին ու կրկին ուզում եմ շեշտել, որ այստեղ խնդիրը կենցաղային չէ։ Խնդիրը շատ ավելի մասշտաբային է։ Այս շրջափակման նպատակը, ինչպես ասել եմ, Արցախն ամբողջությամբ հայաթափելն է, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացին միս ու արյուն տալն ու բովանդակային դարձնելն է։ Այսինքն, այն, ինչ Նիկոլ Փաշինյանը բանավոր կերպով ոչ մեկ անգամ ընդունել է։ Վերջինը, եթե չեմ սխալվում, հոկտեմբերին Շարլ Միշելի քավորությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նմանատիպ նյութեր