211652_close_icon
views-count672 դիտում article-date 21:19 05-01-2023

Պուտինը կարգադրել է Սուրբ Ծնունդի առիթով Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կարգադրությունը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Հաշվի առնելով Սրբազան Կիրիլ Պատրիարքի դիմումը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ 2023 թվականի հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև 2023 թվականի հունվարի 7-ի ժամը 24.00-ն Ուկրաինայում կողմերի մարտական շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանել։

Ելնելով այն հանգամանքից, որ մարտական գործողությունների շրջաններում ապրում են ուղղափառություն դավանող մեծ թվով քաղաքացիներ, կոչ ենք անում ուկրաինական կողմին հայտարարել հրադադարի ռեժիմ եւ հնարավորություն տալ նրանց Ճրագալույցի, ինչպես նաեւ Քրիստոսի ծննդյան օրը մասնակցել պատարագին»,- ասվում է կարգադրության մեջ:

Նմանատիպ նյութեր