Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծնունդի առթիվ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի շնորհավորական ուղերձը.
-Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայեր, շնորհավորում եմ Ձեզ` Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ:Մաղթում եմ սեր, առողջություն և առատություն ամեն հայի ընտանիքում: Ձեզ համար թող 2015 թվականը նշանավորվի որպես վերելքների, հաջողությունների և հաղթանակների տարի: Թող որ միասնականությունը, մեր ուժերի հանդեպ հավատը և հայի անկոտրում կամքը ուղեկցեն մեզ ամեն տարի, միշտ եւ ամեն տեղ: Բարություն եւ բարեկեցություն բոլորիս ընտանիքներին: Ապրե՛ք խաղաղ, անհոգ և երջանիկ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Հարգանքներով ձեր` Արթուր Աբրահամ: