211652_close_icon
views-count9153 դիտում article-date 15:46 04-01-2023

«Ռազմական դրությանը վերաբերող նախագիծը խոսքի ազատության սահմանափակման կամայական որոշումների հնարավորություն է տալիս»․ Արթուր Պապյան. Aravot.am

Aravot.am-ը գրում է. «Արդարադատության նախարարության՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», եւ մի շարք այլ օրենքներում լրացումներ անելու մասին նախագծերի փաթեթը կամ դրա որոշ դրույթներ հիշեցնում են Խորհրդային շրջանը։ Այս փաթեթը   իշխանությանը հնարավորություն է տալիս խոսքի ազատության սահմանափակման կամայական  որոշումների։  Այս կարծիքին է մեդիափորձագետ, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» տնօրեն  Արթուր Պապյանը։

Նախագիծը շրջանառության է դրվել e-draft.am-ում։ Ու թեեւ հեղինակները նշում են, թե առաջարկվող իրավակարգավորումները միտված են ռազմական դրության իրավական ռեժիմի առավել արդյունավետ կանոնակարգմանը, Պապյանը գտնում է, որ այս նախագիծը մի շարք խնդրահարույց դրույթներ է պարունակում։

«Մենք կարծում ենք, որ  իրականում ռազմական դրության ժամանակ, այո, պետք է լինի իրավական որեւէ գործիք, օրենքով կարգավորվի, որպեսզի  լինեն որոշակի  սահմանափակումներ ինֆորմացիոն դաշտը  պաշտպանելու եւ արդյունավետ հակազդելու համար։ Սակայն այս նախագիծը այս խնդիրը չի լուծելու»,-ասում է Պապյանը։

Նա հիշեցնում է, որ 2020 թվականի պատերազմի օրերին, 2022-ի սեպտեմբեր 13 -ից Հայաստանում ինտերնետի որոշակի արգելափակումներ են եղել։ Եվ այս փորձը հաշվի առնելով՝ Պապյանը դիմել է  ԱԱԾ-ին, խնդրել պարզաբանել, թե ինչ տրամաբանությամբ, ինչ սկզբունքով են արվել այդ արգելափակումները կամ տեխնիկական ինչ միջոցներով են արել։ Սակայն որեւէ  տեղեկատվություն նրան չեն տրամադրել։ «ԱԱԾ-ից ուղղակի պատասխանել են, թե կիրառվել են ազգային անվտանգությունից բխող ինչ-որ  գործողություններ՝ առանց որեւէ բացատրության»,-ասում է Պապյանը։  Ուստի, ըստ մեդիափորձագետի, պարզաբանման կարիք ունի օրինակ՝ ի՞նչ տրամաբանությամբ են արգելափակելու կայքերը․«Ենթադրենք  TikTok- ը, որտեղ ինչ-որ անձինք, երիտասարդներ կեղծ լուրեր են տարածում։ Լավ,  արգելափակեցին, բայց արդյոք կա բացատրություն, թե ինչո՞ւ ասենք Telegram-ը չեն արգելափակելու, որտեղ նման տեղեկատվության ծավալն ավելին է, կամ ինչո՞ւ չի արգելափակվելու  Facebook-ը, որտեղ  TikTok-ից  անգամներով ավելի շատ ինֆորմացիա է շրջանառվում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր