2047 դիտում
11:48 03-01-2023
ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը պետք է հարցականի տակ դրվի 2023 թվականին. Ջոն Բոլթոն
Դեկտեմբերի 21-ին Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը Կոնգրեսի երկու պալատների առջեւ «դրամատիկ հիշեցում էր այն մասին, թե որքան կարեւոր է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի դաշինքի համար Եվրոպայում 1945 թվականից ի վեր ամենամեծ ցամաքային պատերազմը», The Telegraph-ի էջերում գրում է ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
Բոլթոնի խոսքով՝ պատերազմը մտել է փակուղի։
«Տնտեսական պատժամիջոցները վնասել են Ռուսաստանի տնտեսությանը, բայց Ուկրաինայի տնտեսությունն ավելի վատ վիճակում է, նրա ֆիզիկական կապիտալի մեծ մասը բառացիորեն վերածվել է փոշու։ Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու ցնցող որոշում են կայացրել, սակայն Ռուսաստանի առեւտրային եւ ռազմական գործընկերները դեռեւս չեն լքել նրան դժվար պահերին, ցավոք, ներառյալ Թուրքիան, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հարցականի տակ դրվի 2023 թվականին, եթե նախագահ Էրդողանը (հավանաբար, խաբեությամբ) վերընտրվի։
Իրական խնդիրն Արեւմուտքի միասնականությունն ու վճռականությունն է։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը երաշխավորված չեն։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային պահ է հայտարարել Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո։ Նա հայտարարել է, որ 2023 թվականին Գերմանիան կկատարի 2014 թվականին Քարդիֆում ստանձնած ՆԱՏՕ-ի պարտավորությունը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամները պաշտպանության վրա պետք է ծախսեն ՀՆԱ-ի 2 տոկոսը, ստեղծեն 100 միլիարդ եվրոյի չափով հիմնադրամ՝ զենք գնելու համար, եւ այդ գումարից ծախսել 30 միլիարդը՝ 35 միավոր F-35 միջուկային ինքնաթիռներ գնելու համար, որոնք կփոխարինեն գերմանական հնացած «Տորնադո»-ներին։
Սակայն իրականում շատ բան տեղի չի ունեցել, իսկ խոստումները կասկածներ են հարուցում։ Գերմանիայի սովորական պաշտպանական բյուջեն 2023 թվականին ավելի քիչ կլինի, քան 2022 թվականին։ 2 տոկոս նպատակն այժմ 2025 թվականի թիրախն է, ինչը կարող է շատ ավելի լավը չլինել, քան խոստացել էր Անգելա Մերկելը, երբ նա կանցլեր էր:
Համեմատության համար նշենք, որ Ճապոնիան վերջերս հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ավելի քան երկու անգամ կավելացնի իր պաշտպանական բյուջեն՝ ՆԱՏՕ-ի 2 տոկոս ցուցանիշին հասնելու համար, եւ այդպիսով կդառնա աշխարհի երրորդ ամենամեծ բանակը ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետո:
Դրան հաջորդում է Ֆրանսիան։ Զելենսկին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վիճում են այն բանի շուրջ, թե ինչ պետք է տալ Ռուսաստանին դիվանագիտական լուծման հասնելու համար։
Խնդիրներ ունի նաեւ Միացյալ Նահանգները։ Քանի որ ամերիկյան ԶԼՄ-ներն ավելի շատ սիրում են քննադատել հանրապետականների միջեւ ներքաղաքական տարաձայնությունները, քան դեմոկրատները, նրանց ռեպորտաժներն ընդգծում են Վաշինգտոնի կողմից Ուկրաինային օգնության հակազդեցության նշանները «իզոլյացիոնիստների» ոչ մեծ թվի կողմից՝ անտեսելով առաջադեմ ձախականների կողմից ավելի լուրջ սպառնալիքը։
Ռուսաստանի հուսահատ ռազմական արդյունքները կարող են պահպանվել մինչեւ 2023 թվականը, Պուտինի քաղաքական դիրքերը կարող են թուլանալ, իսկ տնտեսական սահմանափակումները կարող են ուժեղանալ։ Բայց ամեն օր, որն անցնում է առանց Ուկրաինայից Մոսկվայի զորքերի դուրսբերման, կարող է մեծացնել լարվածությունը Արեւմուտքում»,- գրում է Բոլթոնը։

Նմանատիպ նյութեր
3804 դիտում
15:59 25-10-2018
Հակամարտության կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ , և ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը. Ջոն Բոլթոն
6917 դիտում
19:32 01-07-2018
Թրամփը Պուտինի հետ հանդիպումից առաջ Մոսկվային զիջումներ չի անելու․ Ջոն Բոլթոն
Այս բաժնից
1060 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
829 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
910 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ