3852 դիտում
15:59 25-10-2018
Հակամարտության կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ , և ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը. Ջոն Բոլթոն
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային կարևորության հարցերից մեկը: Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Խնդրի լուծումը բարդ է: Եթե այն հեշտ լիներ, արդեն վաղուց կարգավորված կլիներ: Ես իմ այցով չեմ եկել ազդարարելու ամերիկյան քաղաքականության փոփոխություն, կամ նոր լուծումներ առաջարկելու այս հարցում: Կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ , և ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բոլթոնը՝ մեջբերելով մեկ այլ երկարատև հակամարտության հետ կապված իր նախկին վերադասներից՝ պետքարտուղար Ջիմ Բեյքերի խոսքերը. «Երևի ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան իրենք՝ կողմերը»:
Նմանատիպ նյութեր
2134 դիտում
20:04 02-10-2019
ԼՂ հակամարտության լուծումը պետք է գտնել ուղիղ երկխոսության միջոցով. Ս. Լավրով
2080 դիտում
11:48 03-01-2023
ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը պետք է հարցականի տակ դրվի 2023 թվականին. Ջոն Բոլթոն
Այս բաժնից
1195 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
802 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ