211652_close_icon
views-count1093 դիտում article-date 15:09 02-11-2025

ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական էներգետիկայի օբյեկտները. ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը խոցել են էներգետիկայի օբյեկտները, որոնք ապահովում էին Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու ՌԴ ԶՈւ զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էներգետիկայի օբյեկտները, հեռահար գործողության հարվածային անօդաչու թռչող սարքերի պահպանման և գործարկման նախապատրաստման վայրերը, ինչպես նաև 141-րդ շրջանում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 

Նմանատիպ նյութեր