211652_close_icon
views-count1047 դիտում article-date 12:47 26-08-2015

Ուկրաինան դադարեցրել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը

Օգոստոսի 21-ից Ուկրաինան դադարեցրել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը, հաղորդում է «Российская Газета» թերթը: Թերթը նշում է, որ առայժմ Ռուսաստանից էլեկտրաէներգիայի հետագա մատակարարման մասին ճշգրիտ տեղեկություններ չկան: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Ուկրաինան վերսկսեց մինչև 1 գիգավատտ ծավալով «Укрэнерго»-«Укринтерэнерго»-ի և ռուսական «Интер РАО»-ի միջև կնքված պայմանագրի իրագործումը: Իսկ օրեր առաջ ուկրաիանական ԶԼՄ-ները սկսեցին լուրեր շրջանառել այն մասին, որ Ռուսաստանից ստացված էլեկտրաէներգիայի մի մասը կրկնակի գնով վերավաճառվել է Լեհաստանին: Ըստ տեղեկությունների՝ գործարքի նախաձեռնությունը պատկանում է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին:

Նմանատիպ նյութեր