Մի հեղուկ գազ լցնողն էլ ես եմ, իհարկե վատ եմ գնահատում. Էկոնոմիկայի նախարարը՝ հեղուկ գազի գնի մասին
Ես բազմաթիվ բանակցություններ ունեցել եմ վրացական կողմի հետ, բայց այդ բանակցությունները կոնյակի շուրջ են տեղի ունեցել: Հեղուկ գազի հետ կապված չի եղել այդպիսի խոսակցություն, եղել է հանրային քննարկումներ, այդ հանրային քննարկումների հետ կապված ես համապատասխան գրություններ, հաղորդումներ եմ տվել մեր իրավապահ մարմիններին և ՏՄՊՊՀ-ին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Լրագրողին հասցված այն տեղեկությանը, թե հայ վարորդներից վրացական սահմանում 1,000-ից մինչև 2,000 դոլար կաշառք եմ պահանջում, Պապոյանն արձագանքել է.
«Ես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին խնդրել էի, որ Ձեզ հրավիրեին և հարցնեին այդ ի՞նչ տեղեկություն ունեք, և եթե Ձեր ասածը ճիշտ էր, բնականաբար հարուցվեր քրեական գործ»:
Ահազանգերին, որ նույն պրոցեսը առկա է նաև Ռուսաստանի սահմանին, նախարարը պատասխանում է.
«Հարգելի գործընկերներ, հիմա դուք նշում եք ինչ-որ մի բան, որը տեղի է ունենում երրորդ երկրի մաքսավորի մասնակցությամբ։ Հիմա հաջորդ հարցը լինելու է, իսկ գիտե՞ք, օրինակ, Ստավրոպոլում կամ չգիտեմ, վրացական այսինչ քաղաքում կարող է մի ճանապարհային ոստիկան կանգնեցնում է և ենթադրենք, օրինակ, 1000 դրամ կամ 5000 դրամ կաշառք է պահանջում», - ասել է Պապոյանը ՏՄՊՊՀ-ին խնդրել է մեկնաբանել դա:
Հարցին՝ ինչպես է Էկոնոմիկայի նախարարը գնահատում հեղուկ գազի գնի բարձրացումը, նա պատասխանել է՝ շատ վատ եմ գնահատում, որովհետև մի հեղուկ գազ լցնողն էլ ես եմ, իհարկե վատ եմ գնահատում: Ինձ հաճելի՞ է գնել, մի բան 20-30 կամ 40 դրամ ավելի թանկ: Իհարկե՝ ոչ: