211652_close_icon
views-count18863 դիտում article-date 17:54 01-01-2023

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Խարբերդում երկհարկանի տան տանիքում առաջացած խոշոր հրդեհի դեմ պայքարում էին փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները, տանիքն ամբողջութամբ վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 1-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Խարբերդի ամառանոցներից 12-րդ փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 6 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել ու հրշեջների հետ կրակի տարածման դեմ պայքարել են նույն վաշտի պարեկներ Ալեքսան Գասպարյանը, Վահե Մուրադյանը, Նորիկ Մանուկյանն ու Սամվել Հակոբյանը։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված փողոցի թիվ 76/8 տան տանիքում, ինչի հետևանքով տանիքն ամբողջությամբ՝ մոտ 70 քմ այրվել է։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր