47687 դիտում
22:11 13-01-2018
Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Տաշիր քաղաքում երկհարկանի տան նկուղում առաջացած կրակի դեմ պայքարում էին քաղաքացիներն ու հրշեջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան 3-րդ թաղամասի 16 տան նկուղային հարկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Հովսեփ Արշակյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը, իսկ հետո տարվել են աշխատանքներ՝ այն մարելու ուղղությամբ:
Այրվել են նկուղում կուտակված աթար և կենցաղային իրեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։
Հրդեհի պատճառը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1966 դիտում
19:21 03-05-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (05.05.2024 թ․)