211652_close_icon

Իմ երազն իրականություն դարձավ. Վարդան Ղուկասյան.  hanrayindzayn.com

views-count40709 դիտում article-date 22:24 29-12-2022
«Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերի հատուկ նշանակության հողերն ու շինությունները գնորդի անվամբ գրանցելու և սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել, հայտնում է hanrayindzayn.com կայքը։

2022 թվականի նոյեմբերի 15-ին ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2005 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի սեպտեմբերը Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կոմիտեի այլ աշխատակիցների հետ հանցակցությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:


Մասնավորապես՝ Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարը Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 2 մլն 500 հազար դրամով վաճառված, Արարատի մարզում գտնվող «Երասխ 2» զորամասի 0,9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողը և դրա վրա առկա շինությունները 2009 թվականի փետրվարի 2-ին Կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և տրամադրել է սեփականության իրավունքի վկայական:


Այս գործողությամբ Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարը խախտել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և 87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը և այն շենքերը կամ շինությունները, որոնք կառուցված են այդ հողամասերում: Նշված պաշտոնատար անձն անտեսել է նաև 1999 թվականի մայիսի 6-ին ուժի մեջ մտած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված՝ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում պետական գրանցման արգելքը:


Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, դարձյալ Կոմիտեի այլ աշխատակիցների հետ հանցակցությամբ, կրկին անտեսելով Հողային օրենսգրքի վերոնշյալ պահանջները, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 4 մլն դրամով վաճառված, Արարատի մարզի Արմաշ համայնքի «Երասխ 1» զորամասի 1,2 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողը և դրա վրա առկա շինությունները, 2009 թվականի փետրվարի 16-ին Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և տրամադրել է սեփականության իրավունքի վկայական:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
 

Նմանատիպ նյութեր