211652_close_icon

«Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը. ով իշխանություն է, նա էլ պատասխանատու է». Երթ դեպի կառավարություն. News.am

views-count1518 դիտում article-date 17:15 28-12-2022

Այսօր այս իշխանությունը փորձում է մեղավորության սլաքն ուղղել դեպի Ռուսաստան, միջազգային հանրություն, նախկին իշխանություններ. բայց ամեն բան շատ պարզ է, ով իշխանություն է, նա էլ պատասխանատու է։

News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Մատենադարանից դեպի Կառավարության շենք երթի ընթացքում հայտարարեց երթի մասնակիցներից մեկը: 

«Մենք մեղավորության սլաքը վերադարձնում ենք այս իշխանությանը՝ ասելով, որ դուք եք մեղավոր և պատասխանատու այս իրավիճակի համար։ Արցախահայության իրավունքները պաշտպանելուց հետ կանգնած իշխանությունը ձեր իրավունքը չի պաշտպանելու ոչ Սյունիքում, ոչ Գեղարքունիքում, ոչ Երևանում։ Այն իշխանությունը, որ վաճառում է հայրենիքի ինչ-որ հատված, պատրաստ է վաճառել ողջ հայրենիքը։ Այն իշխանությունը, որ իր ժողովրդին մենակ է թողնում թշնամու դեմ, դա կանի նաև Շիրակում։ Այդ պատճառով ասում ենք՝ այս իշխանությունն է պատասխանատու, մեղավոր, Նիկոլն է մեղավոր, իր սխալ ու ապազգային քաղաքականությունն է մեղավոր, Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը։ Նիկոլ, հեռացիր»,-բարձրախոսով հայտարարեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր