211652_close_icon
views-count2633 դիտում article-date 16:29 18-03-2021

Պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն, ինչի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություն անցկացնելու որոշմանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը:

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Խաղաղություն հայ ժողովրդին, Աստված պահապան բոլորիս»:

Հիշեցնենք, որ այսօր կայացել էր Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, ինչից հետո Փաշինյանը տեղեկացրել էր խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումների արդյունքում հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ...

Posted by Gagik Tsarukyan on 2021 թ. մարտի 18, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր