211652_close_icon
views-count40406 դիտում article-date 14:32 21-01-2016

Լարված իրավիճակ Արարատի մարզում. Գինեվետ գյուղի բնակիչները պատրաստվում են մոմերով երթ անել դեպի կառավարություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 21-ի վաղ առավոտվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գինեվետ գյուղի գրեթե ողջ բնակչությունը հավաքվել է գյուղապետարանի հարևանությամբ գտնվող բաց տարածքում և արդարացիորեն բարձրաձայնում է, որ արդեն մի քանի օր է՝ գյուղի էլեկտրիկը էլեկտրոցանցի ղեկավարների հանձնարարականով բնակիչներին «տեռորի» է ենթարկում: Ֆոտոլրագրողւ հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Էլեկտրիկը մտել է բոլորիս տներն ու ասել է, թե պետք է 2002 թվականի ծախսված էլեկտրաէներգիայի գումարները վճարենք, մինչդեռ բոլորս էլ ժամանակին վճարումները կատարել ենք: Էդ ո՞նց հասկանանք՝ 14 տարի է անցել, որ նոր հիշել են, որ հոսանքի փող ենք պարտք: Մենք միշտ էլ կանոնավոր մուծումները կատարել ենք, 2 օր ուշացնես, հոսանքը կանջատեն: Տուն կա, էլեկտրիկն ասում է՝ պարտք են 4 հազար, 100 հազար, 64 հազար, 80 հազար: Թե էդ թվերը որտեղից են հնարել, որտեղից են կարել, չգիտենք: Գյուղապետը նույնպես տարակուսում էր՝ ասելով, թե այդ ամենը թյուրիմացություն է, չի համապատասխանում իրականությանը ու հիմա պատաստվում է գրությամբ դիմել Արարատի մարզպետին , որպեսզի վերջինս էլ դիմի կառավարությանը՝ հանձինս վարչապետ Հովիկ Աբրահամյանի, որպեսզի խնդիրը լուծվի: Իսկ եթե կառավարությունն էլ չլուծի այդ հարցը, մնում է՝ մոմերով երթ անենք Երևան»: Ֆոտոլրագողի հետ զրույցում Արարատի մարզպետը հայտնեց, որ խնդրին ինքը կծանոթանա և ժամերի ընթացքում կհանձնարարի, որպեսզի գյուղապետն իրավիճակի մասին գրավոր տեղեկացնի մարզպետարանին, ինքն էլ կդիմի կառավարությանը, որպեսզի հարցը լուծվի ի օգուտ գյուղացու: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղում հիմնականում բնակվում են տարիքով մարդիկ: Գյուղում կա նաև աշխատատեղերի խնդիր և իրենք չեն պատրաստվում չեղած բանի համար վճարել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր