211652_close_icon

Էս ամենը կրկնակի ողբերգական չէր լինի, որ գոնե մի ելք առաջարկեին․ Ռազմիկ Տոնոյան

views-count1836 դիտում article-date 15:44 28-12-2022
Ռազմիկ Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Ուշադիր հետևում եմ գրեթե բոլոր քաղաքական բանախոսներին, բոլորը մտահոգված են, բոլորը վրդովված, բոլորը խոսում են ազգի պառակտման մասին, իրենց խոսքն էլ սկսում  էսպես. «եկեք միասնական լինենք, որ կարողանանք հաղթահարել այս մահաբեր մարտահրավերները» դրանից հետո՝ քննադատում, մերժում իրեն շրջապատող աշխարհը, կլինի դա քաղ գործիչներ, մտավորական, արտաքին աշխարհ, տեղն եկած տեղն էլ՝ հոգևոր աշխարհը։

Հարցազրույցի վերջում հանդարտվում և նորից հանգիստ դեմքով, քահանայի հանգստությամբ, միասնության կոչ անում։ Էս ամենը կրկնակի ողբերգական չէր լինի,որ գոնե մի ելք առաջարկեին, չկա նման բան։ Մեկ-մեկ մտածում եմ, երևի հաղորդաշարի ժամանակը  չի հերիքում, թե չէ անպայման կասեր ելքը, անպայման մի նոր կտակարան ծոցից կհաներ և մեզ կուղղորդ էր դեպի հաղթանակ, դեպի լույս...»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր