1249 դիտում
15:21 28-12-2022
Բանտում գտնվող ադրբեջանցի իրավապաշտպանը հերքում է Ալիևի հետ գործակցելու մեղադրանքները
Ադրբեջանական բանտում գտնվող իրավապաշտպան Բախտիյար Հաջիևը հերքում է Իլհամ Ալիևի վարչակազմի հետ համագործակցության մեղադրանքները։ Գրում է «Ազատությունը»։
Հաջիևը նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր՝ մեկնաբանելով նախօրեին սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութը։ Դրա հեղինակները պնդում էին, որ Հաջիևը տարիներ շարունակ համագործակցել է իշխանությունների հետ, որպես ապացույց, հատվածներ ներկայացնելով ընդդիմադիր ակտիվիստի և իշխանության մի շարք ներկայացուցիչների էլեկտրոնային նամակագրությունից։
Հաջիևն, այսօր տարածած հայտարարության մեջ, սակայն, պնդում է, որ տեսանյութը տարածել են հատուկ ծառայությունները, իսկ նամակագրությունը նրանց ձեռքում է հայտնվել «կիբերհանցագործության հետևանքով»։ Դրա հետ մեկտեղ Հաջիևը չի հերքել, որ մի քանի տարի առաջ հանդիպումների շարք է ունեցել բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հետ։
«Ես նախկինում էլ հրապարակայնորեն նշել եմ, որ 2019 թվականի սկզբին, նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ, ինձ հետ կապեր էին հաստատվել և ինձ տեղեկացրել էին, որ Ալիևը բարեփոխումներ է սկսում և ցանկանում է, որ ես ևս ներկայացված լինեմ նոր թիմում՝ պետական կառույցներից որևէ մեկում։ Ինձ հետ բանակցությունները վարում էր արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովը», - հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիրը՝ խոստովանելով, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ադրբեջանական կառավարության ամենաազդեցիկ անդամներից մեկի հետ։
«Հետագայում ինձ հետ բանակցելու գործը հանձնարարվեց Պետանվտանգության ծառայության պետ Ալի Նագիևին, որն ինձ խնդրեց բարեփոխումների հինգ ուղղություններով առաջարկների փաթեթ ներկայացնել։ Ես առաջարկներ ներկայացրեցի չորս ուղղություններով։ Հինգերորդ ուղղությունը ես ազատ թողեցի՝ մտածելով, որ եթե նախագահն իրոք ցանկանում է բարեփոխումներ իրականացնել և ինձ որևէ պաշտոն տալ, ապա այդ հինգերորդ կետը հենց ինքն է լրացնելու», - գրել է ընդդիմադիր ակտիվիստը։
Բախտիյար Հաջիևը կալանավորվել էր դեկտեմբերի 9-ին՝ խուլիգանության և դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքներով։ Դեկտեմբերի 15-ին Հաջիևը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն ազատ արձակել բանտից։

Նմանատիպ նյութեր
1394 դիտում
12:39 17-09-2020
ՊԵԿ-ը հագուստ բեռնափոխադրողների հետ hամաքայլ գործակցելու պայմանավորվածություն է ձեռք բերել
Այս բաժնից
1021 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3940 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1066 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին