Սեյրան Օհանյանը ԱԺ ընտրություններում գործակցելու համար դիմել է նաև Արթուր Բաղդասարյանին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաև «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին։
Եվ նա Արթուր Բաղդասարյանին առաջարկել է ավելի ընդլայնված դաշինքով հանդես գալ։ Քանի որ Սեյրան Օհանյանը դեռ գրասենյակ կամ ներկայացուցիչ չունի, որին հնարավոր լինի իր գործունեության վերաբերյալ հարցեր ուղղել և պարզաբանում ստանալ, մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Բաղդասարյանի գրասենյակից։
ՕԵԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը պատասխանեց, որ տեղյակ չէ Արթուր Բաղդասարյանի և Սեյրան Օհանյանի հանդիպման ու նման հարցերի շուրջ քննարկման մասին։ «Բայց պարոն Բաղդասարյանը բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում»,– հավելեց նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]