1176 դիտում
13:35 28-12-2022
ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը
Ուկրաինայում 2022 թ.-ի փետրվարի 24-ից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհվել է 6 884 մարդ, 10 947 մարդ վիրավորվել է: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Մարդու իրանվունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցում:
6 884 զոհերից 429-ը երեխաներ են, 4 052 մարդ զոհվել է միայն Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: Բացի այդ, զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում զոհվել է 483 մարդ:
Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և վիրավորների հիմնական պատճառ են դարձել ծանր հրետանուց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծությունները, հրթիռային հարվածները և ավիահարվածները:
Ընդ որում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նշում է, որ զոհերի և վիրավորների իրական թիվը զգալիորեն ավելի բարձր է, քանի որ մի շարք վայրերից տեղեկատվության հավաքագրումը դժվարանում է թեժ մարտերի պատճառով: Սա, մասնավորապես, վերաբերում է Մարիուպոլին, Իզյումին, Լիսիչանսկին, Պոպասնայային, Սևեռոդոնեցկին, որտեղ, ենթադրաբար, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը բավական մեծ է:

Նմանատիպ նյութեր
1026 դիտում
12:28 17-01-2023
Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը գերազանցում է 7 հազարը. ՄԱԿ
904 դիտում
15:56 09-09-2024
Ուկրաինայում արձանագրվել է խաղաղ բնակչության շրջանում մահվան դեպքերի կտրուկ աճ. ՄԱԿ
Այս բաժնից
1360 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1168 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1603 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է