211652_close_icon
views-count980 դիտում article-date 13:09 28-12-2022

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱԺ–ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, հանդիպմանը մասնակցել է նաև Վիտալի Բալասանյանը

Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և դրա հետ կապված խնդիրների լուծման ուղիները:

Նմանատիպ նյութեր