211652_close_icon

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ֆուտբոլային լիգայի անդամ ակումբների ներկայացուցիչներին

views-count1352 դիտում article-date 17:26 14-12-2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Արցախի ֆուտբոլային լիգայի անդամ ակումբների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Քննարկվել են ակումբների ֆինանսական խնդիրներին և հանրապետության շրջանների ֆուտբոլային մարզադաշտերի սպասարկմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն պատշաճ լուծումներ, իսկ  գալիք տարվա ընթացքում մարզաձևի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեծ ծրագրեր են նախատեսվում:

Նմանատիպ նյութեր