211652_close_icon
views-count19405 դիտում article-date 12:07 28-12-2022

Արտակարգ դեպք Երևանում․ KamAZ-ը արմատախիլ է արել հաստաբուն ծառը․ օպերատիվ են գործել պարեկները․ երթևեկությունը ժամանակավորապես փակվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում 72-ամյա Աշոտ Տ․-ն իր վարած KamAZ մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ - Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում բախվել է ծառին, արմատախիլ արել այն, այնուհետև բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արամո Մարգարյանը, Նարեկ Մաթևոսյանը, Արթուր Վարդանյանն ու Կարեն Համբարձումյանը, քանի որ ճանապարհը փակվել է, ու պարեկները սպասում են մինչև կժամանեն Երևանի քաղաքապետանի և Շենգավիթի թաղապետարանի աշխատողները, որպեսզի ծառը մասնատեն և հեռացնեն ճանապարհից։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր