211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանի ճանապարհին հաստաբուն ծառը արմատից կոտրվել ու տապալվել է՝ վնասելով ավտոմեքենա. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, խցանումն էլ հասնում է 2 կիլոմետրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1891 դիտում article-date 17:01 29-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում՝ Ծովագյուղ բնակավայրի վարչական տարածքում, դեպի Իջևան ընթացող ճանապարհին, հսկայական ծառը արմատից պոկվել ու տապալվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա պատճառով վնասվել է «Honda» մակնիշի ավտոմեքենա, իսկ ճանապարհը այդ ուղղությամբ ամբողջությամբ փակվել է։ Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ։

Այս պահին փրկարարներն ու Սևանի քաղաքապետարանի աշխատակիցները մասնատում են տապալված ծառը, որպեսզի այն հեռացնեն երթևեկելի գոտուց։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհն սպասարկող ճանշինի աշխատակիցները։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+

Նմանատիպ նյութեր