Արտակարգ իրավիճակ՝ Մանկավարժական համալսարանի մոտ. քամին արմատախիլ է արել հաստաբուն ծառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու պատճառով Մանկավարժական համալսարանի մայթին եղած հաստաբուն Ակացիա ծառը արմատախիլ է եղել և ընկել մայթին:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն եթե այն լիներ առավոտյան, ապա հնարավոր չէր լինի խուսափել վատթարից:
Այս պահի օպերատիվորեն ժամանել են «Կենտրոն կանաչապատում» Փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները՝ տնօրեն Արտակ Մարուքյանի գլխավորությամբ, ովքեր մասնատելով ծառը, այն հեռացրեցին մայթից:
Մանկավարժականի հարակից շենքի բնակիչներն ասում էին, որ ժամանակին, երբ կանաչապատման պատասխանատուները փորձել են ծառը հեռացնեն, որոշ բնապահպաններ աղմուկ են բարձրացրել, թե ինչո՞ւ եք ուզում ծառը կտրել: Նրանց անգամ չի հետաքրքրել, որ մասնագետները հայտնել են, որ այդ ծառը ոչ պիտանի է և իրենից վտանգ է ներկայացնում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի