211652_close_icon
views-count40472 դիտում article-date 10:20 27-12-2022

«Նուբարաշենի» բանտում հայտնաբերվել է 46-ամյա դատապարտյալի դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։00-ից 01։40-ի  սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ գտնվող դատապարտյալը մահացել է։

«Նուբարաշենի» բանտ են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 46-ամյա Արման Խալեպյան է, ով դատապարտված է եղել ՀՀ ՔրՕրի 177 հոդվածի 3-րդ մասի 1․1 կետի, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, և նրա դին հայտնաբերվել է բանտի 5-րդ մասնաշենքի թիվ 89 խցում։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  Նրա ինքնազգացողությունը վատացել է, կանչել են շտապօգնություն, բժիշկները նրան տարել են հիվանդանոց, ապա հետ են բերել բանտ, որտեղ էլ որոշ ժամանակ անց արձանագրվել է մահը։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։


[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր