Պելեն հրաժեշտ է տալիս ընտանիքի անդամներին և ընկերներին. նա դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ ճակատամարտում. մարզական մենեջեր
Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի Պելեի առողջական վիճակը չափազանց ծանր է։ Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է հայտնի բրիտանացի գործարար և մարզական մենեջեր Ֆրենկ Խալիդը։
«Պելեն հրաժեշտ է տալիս ընտանիքի անդամներին և ընկերներին։ Ֆուտբոլի լեգենդը դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ ճակատամարտում։ Ընտանիքն ասում է, որ նրա վիճակը վատանում է»,- գրել է Խալիդը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 82-ամյա Պելեն ունի նաև երիկամների և սրտի անբավարարություն։