170471 դիտում
20:56 03-08-2018
Դաժան ու ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. ծննդյան տարեդարձը Սևանա լճում նշելու մեկնած ընտանիքի հայրը ջրահեղձ է եղել՝ փորձելով փրկել ընտանիքի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 14:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհի 5-րդ կմ հատվածում, Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, Սևանի ափից մոտ 5կմ Սևանա լճի ուղղությամբ, 4 հոգի փչովի նավակով ուժեղ քամու հետևանքով ափից անհայտացել են:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի և ջրասուզակ Վահե Մելքոնյանի գլխավորությամբ:
Ա. Ճզմաչյանը ափից 5 կմ հեռավորության վրա՝ ուժեղ քամու պայմաններում, կարողացել է հայտնաբերել կորածներին, և անվտանգ դուրս բերել ափ: Նավակում եղել են Վանաձորի բնակիչներ Ժաննա Շահնազարյանը, նրա երեխան՝ 4-ամյա Արան, քրոջ երեխան՝ 11-ամյա Էրիկը և եվս մեկ երեխա:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանք Վանաձորից եկել էին նշելու Էրիկի հոր՝ 43-ամյա Նվեր Շահնազարյանի ծննդյան տարեդարձը, և երբ փչովի նավակը քամու հետևանքով ափից անհայտացել է, Նվերը փորձել է հասնել նավակին, որպեսզի ետ բերի նրանց, սակայն ցավոք՝ քամին այնքան ուժգին է եղել, որ նավակը ափից հեռացել է մի քանի կիլոմետր, իսկ Նվերն էլ՝ ջրահեղձ է եղել:
Ավելի քան 6 ժամ Ա. Ճզմաչյանը, ջրասուզակ Վ. Մելքոնյանը, ուժգին քամու պայմաններում, ափից մոտ 400 մետր հեռավորության և 70 մետր խորության պայմաններում կատարում էին որոնողական աշխատանքներ:
Ցավոք, եղանակի վատացման պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին:
Առաջին իսկ պահից որոնողական աշխատանքներին մասնակցել է նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի և ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Ճամբարակի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում բժշկական օգնություն և հոգեբանական աջակցություն է ցուցաբերել նավակում գտնված անձանց:
Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը, և փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վաղը՝ օգոստոսի 4-ին, վաղ առավոտյան որոնողական աշխատանքները կվերսկսվեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
106806 դիտում
16:47 28-06-2017
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Սևանա լճում ջրահեղձ է եղել 45-50 տարեկան քաղաքացի
127826 դիտում
10:47 14-08-2017
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Սևանա լճում ջրահեղձ է եղել ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի 20-ամյա զինծառայողը
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)